Իրանը, Չինաստանը եւ Ռուսաստանը «շատ են հարկավոր» Վրաստանին. Իվանիշվիլի
International newsՎրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, իրանական գազ կմատակարարվի Վրաստանին: Իվանիշվիլիի կարծիքով՝ շատ կարեւոր է առավելագույնս ամուր ու խորը առեւտրական հարաբերություններ հաստատել Իրանի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Մոտավորապես երկու շաբաթ առաջ ես հանդիպում եմ ունեցել ԱՄՆ-ի դեսպանի հետ: Մենք շատ ակտիվորեն կառավարության անդամների հետ աշխատում ենք տնտեսության բոլոր ուղղությունների շուրջ: Մենք պետք է ամեն կերպ հոգ տանենք, որ առավելագույնս ամուր եւ խորը առեւտրական հարաբերություններ հաստատենք Իրանի հետ: Իրանը, Չինաստանը եւ Ռուսաստանը շատ են հարկավոր մեզ: Շատ հետաքրքիր կլինի, եթե Վրաստան մտնի իրանական գազը, եւ ես կարծում եմ, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի»,- հայտարարել է Իվանիշվիլին եւ ընդգծել, թե չի կարող խոսել մանրամասնութ յունների մասին, քանի դեռ կառավարությունն ինքը այդ հարցերը չի ներկայացրել հանրությանը:
Իվանիշվիլիի խոսքով՝ ինքը բանակցություններին մասնակցում է գործարարի կարգավիճակով: