Էլ Նինիոն 11 միլիոն երեխաների թերսնման կմատնի Աֆրիկայում. ՅՈՒՆԻՍԵՖ
International newsՇուրջ 11 միլիոն երեխաներ արեւադարձային Աֆրիկայումավելի քիչ ուտելիք եւ ջուր կստանան այսպես կոչված «Էլ Նինիոյի ֆենոմենի»՝ Խաղաղ օվկիանոսի արեւադարձային մասում պարբերաբար առաջացող տաք հոսանքի ներգործության պատճառով, որն ազդում Է ամբողջ մոլորակի կլիմայի վրա: Այդ մասին հաղորդել Է BBC-ն՝ հղում անելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին:
Բացի դրանից, մայր ցամաքի արեւելքի եւ հարավի պատանի բնակիչներին կարող են սպառնալ համաճարակների բռնկումներ, ասում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամում:
Կազմակերպության տվյալներով՝ 8,2 միլիոն եթովպացիներ սովի սպառնալիքի տակ են գտնվում խաղաղօվկիանոսյան հոսանքի տատանումների պատճառով:
Էլ Նինիոն արդեն 30 տարվա ընթացքում վատթարագույն երաշտն Է առաջացրել Եթովպիայում: Բացի այդ, հոսանքը կարող Է խիստ բացասաբար ազդել Սոմալիի վրա:
Ըստ ՅՈՒՆԻՍԻԵՖ-ի՝ Զիմբաբվեում մոտալուտ ձմռանը սննդի սուր պակաս կարող Է զգալ 1,5 միլիոն մարդ:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում նկատվում Է անասունների անկում: Բացի դրանից, երկրի խոշորագույն քաղաքում՝ Յոհաննեսբուրգում ջրի խնայողություն են սահմանել ռեկորդային երաշտի պատճառով: