ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումը դեկտեմբերի 1-2-ը տեղի կունենա Բրյուսելում
PoliticsՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որտեղ կամփոփվեն ընթացիկ տարում Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեության արդյունքները, դեկտեմբերի 1-2-ը տեղի կունենա Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Այդ մասին հայտնել Է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
«Հյուսիսատլանտյան խորհրդի՝ դաշինքի արտաքին գործերի նախարարների մակարդակով հերթական նիստը կկայանա դեկտեմբերի 1-2-ին Բրյուսելում,- նշել Է մամուլի ծառայությունը:- Հանդիպման ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: