AB InBev-ը եւ SABMiller-ը միաձուլվում են, գործարքի գումարը 112 մլրդ եվրո Է
International newsAnheuser-Busch InBev միջազգային գարեջրագործական կորպորացիան եւ SABMiller կոնցեռնը համաձայնության են եկել միաձուլման շուրջը: Գործարքի գումարը կազմել Է 112 միլիարդ եվրո:
Այս մասին ասված Է AFP-ի հաղորդագրության մեջ:
AB InBev-ը MillerCoors LLC-ի հետ համատեղ վերահսկում են շուկայի շուրջ 70 տոկոսը:
AB InBev ընկերությունն ստեղծվել Է 2008 թվականին Բելգիայի InBev-ի եւ Միացյալ Նահանգների Anheuser-Busch-ի միաձուլման միջոցով: Կոնցեռնը գարեջուր Է թողարկում այնպիսի մակնիշներով, ինչպիսիք են Budweiser-ը, Stella Artois-ը եւ Beck's-ը:
SABMiller-ն աշխարհում գարեջրի խոշորագույն արտադրողներից մեկն Է, ինչպես նաեւ Coca-Cola ըմպելիքների շշալցնողը, որն ունի ոչ ալկոհոլային ըմպելիքների առեւտրանիշերի սեփական թղթապանակը: Ընկերությանն են պատկանում գարեջրի ավելի քան 200 առեւտրանիշեր, այդ թվում Pilsner Urquell-ը, Peroni Nastro Azzurro-ն, Miller Genuine Draft-ը եւ Grolsch-ը: SABMiller-ն աշխատում Է ավելի քան 80 երկրներում: