ՌԴ-ի գործողության սկսվելուց հետո իրենց տներ են վերադարձել ավելի քան 1 մլն սիրիացիներ
International newsՍիրիայում Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի գործողության սկսվելուց ի վեր հարկադիր վերաբնակները զանգվածաբար սկսել են վերադառնալ իրենց տները:
Այդ մասին հայտնել Է ՌԴ-ի ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:
«Ռուսաստանի գործողության սկսվելուց հետո, ՄԱԿ-ի կառույցների գնահատմամբ, Սիրիայում ավելի քան 1 մլն բնակիչներ վերադարձել են իրենց տները»,-ասել Է նա նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
Փոխնախարարը հավելել Է, որ ներկայում Եվրամիություն ժամանող միգրանտների թվում սիրիացիները մեծամասնություն չեն կազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: