ԱՄՆ-ում ութամյա տղային մեղադրել են մեկամյա աղջկա սպանության մեջ
International newsԱՄՆ-ում ութամյա տղային պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել մեկամյա աղջկա սպանության համար: Ինչպես տեղացնում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտնում է ABC News-ը` վկայակոչելով Ալաբամայի ոստիկանությունը:
Ըստ ոստիկանության` ութամյա տղան որպես պատասխանատու է մնացել մի տանը, որտեղ նրանից բացի գտնվել է ևս 5 երեխա, այդ թվում` զոհված աղջիկը: Տղայի մայրը մահացած երեխայի մոր հետ գնացել էր գիշերային ակումբ:
Ութամյա տղան, որի անունը չի նշվում, մահացու վնասվածքներ է հասցրել 1-ամյա Քելսի Դիվայն Լյուիսին, քանի որ նա անընդհատ լաց է եղել և ոչ մի կերպ չի ցանկացել հանգստանալ: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունն աղջկա մորը մեղադրանք է ներկայացրել չկանխամտածված սպանության համար:
Տղան պատմել է, թե ինչ է տեղի ունեցել, և այժմ գտնվում է անչափահասների գործերով վարչությունում:
Ալաբամայում գոյություն չունի քրեական պատասխանաատվության ենթարկելու տարիքային սահմանափակում այսպիսի հանցագործությունների համար: