Բուխարեստում մահացել են գիշերային ակումբում հրդեհի եւս երկու զոհեր
International newsԲուխարեստի «Կոլեկտիվ» գիշերային ակումբում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 53-ի: Անցած գիշեր հիվանդանոցներում մահացել Է եւս երկու մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մահացածների թվում Է Մադալինա Ստրուգարուն՝ Goodbye to Gravity («Մնաս բարով, գրավիտացիա») ռոք-խմբի ողջ մնացած վերջին մասնակցի՝ Անդրեյ Գալուտի ընկերուհին: Այս խմբի չորս երաժիշտները՝ Ալեքսանդր Պասկուն, Բոգդան Էնակեն, Վլադ Ցելյան եւ Միխայ Ալեքսանդրուն, արդեն մահացել են հրդեհի ժամանակ ստացած այրվածքներից:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեյցարիան, Ավստրիան, Բելգիան, Գերմանիան եւ Իսրայելը արձագանքել են Ռումինիայի իշխանությունների կոչերին եւ համաձայնել վիրավորներին տեղավորել իրենց կլինիկաներում: Այդ երկրներ են ուղարկվել շուրջ 35 տուժածներ, սակայն նրանցից յոթն արդեն մահացել են: Ոմանք չեն կարողացել դիմանալ տեղափոխման դժվարություններին:
Հրդեհից անմիջապես հետո հաղորդվել Էր 27 զոհվածների մասին, եւս 200 տուժածներ հոսպիտալացվել Էին, բայց այն ժամանակվանից զոհերի թիվն անշեղորեն աճում Է: «Զոհերի թիվը կարող Է ավելանալ, եւ ընթացիկ շաբաթը կրիտիկական կլինի վիրավորների համար»,-պարզաբանել Է Այրվածքների հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Իոն Լասկերը: Ըստ իշխանությունների տվյալների՝ ընդամենը Բուխարեստի հիվանդանոցներում մնում Է 73 մարդ, նրանցից 21-ը օրհասական վիճակում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: