Պլատինին դուրս է մնացել ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուների ցուցակից
SportՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն 5 թեկնածու, որոնց թվում չկա ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:
ՖԻՖԱ-ն հրապարակել է նոր ցուցակ, որում ընդգրկված են Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Սալման բին Իբրահիմ Ալ-Հալիֆան, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամիլը եւ հարավաֆրիկացի գործարար Մոսիվա Սեկսվալեն:
ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին: