Yerevan, 30.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ճանապարհաշինական ընկերությունները պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին

Society

Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի 15-ից: Հանրապետության 10 մարզերում 35 ճանապարհաշինական ընկերություններ ողջ ձմռան ընթացքում կսպասարկեն 3467.4կմ ընդհանուր երկարությամբ 17 միջպետական և 85 հանրապետական նշանակության ավտոճանապարհներ: Բոլոր ընկերությունները հագեցած են անհրաժեշտ քանակությամբ ձյուն մաքրող   տեխնիկայով, աղով ու ավազով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ընկերություններում կուտակված է  մոտ 1356 տոննա աղ և 36.905 խորանարդ մետր ավազ: Հանրապետության որոշ վայրերում, ուր արդեն ձյուն է տեղում, ճանապարհաշինարարները գործի են անցել։

Հայաստանի ամենացուրտ գոտում՝ Վարդենիսում օրինակ, ճանապարհը սպասարկող «Կապավոր» ընկերությունն արդեն սկսել է ձյան մաքրման աշխատանքները։ Ճանապարհները մշակվում են նաև աղ ու ավազով։ «Կապավոր» ՍՊԸ-ի Վարդենիսի տեղամասի պետ Գևորգ Փոստոյանն ասել է,  որ ձմռանն ընկերությունը սպասարկում է Վարդենիսի տարածաշրջանի շուրջ 90 կմ երկարությամբ ճանապարհներ:

«Պատրաստ ենք ճանապարհների ձմեռային պահպանությանը։ Ունենք համապատասխան տեխնիկա, բավարար քանակությամբ կուտակած ավազ ու աղ»:

Գեղարքունիքում, ուր ձմռանը ջերմաչափի սնդիկն իջնում է մինչև -25 աստիճան և որտեղ տարվա կեսը ձյուն է տեղում, ճանապարհների պահպանությունն ու սպասարկումն իրականցվում է մարզի 5 ճանապարհաշինական ընկերությունների կողմից, որոնք սպասարկում են 385.9 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական նշանակության 4 և հանրապետական նշանակության 8 ավտոճանապարհներ:

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Տիգրան Մարիտիրոսյանը, ով Գեղարքունիքի մարզի պատասխանատուն է, տեղեկացրել է,  որ ինչպես Վարդենիսում, այնպես էլ մարզի մյուս տեղամասերում առկա են համապատասխան քանակությամբ մեքենամեխանիզմներ, բանվորական ուժ և կուտակված աղ ու ավազ՝ 2015-16 թվականների ձմեռը պատշաճ դիմավորելու համար:

Կոտայքի մարզում ևս ճանապարհների սպասարկմամբ զբաղվող ընկերությունները կազմ ու պատրաստ են ձմռան աշխատանքներին։ Նրանց կողմից սպասարկվում են  միջպետական նշանակության 2 և հանրապետական նշանակության 18 ճանապարհահատվածներ, որոնց ընդհանուր երկարությունը 332.8կմ է:

«Մենք եղանք Աբովյանի և Հրազդանի ճանապարհաշինական ընկերություններում: Առաջինում մեզ ցույց տվեցին ճանապարհներն ավտոմատացված եղանակով աղ ու ավազով մշակող մեքենան: Այն հեռացնում է ձյունն ու սառույցը, իսկ մեքենայի թափքում տեղադրված ավտոմատ համակարգն ինքնուրույն աղ ու ավազ է ցանում ճանապարհին: Ճանապարհների սպասարկման Կոտայքի մարզի պատասխանատուն էլ մեզ հետ միասին եղավ երկու տեղամասերում: Ստուգեց տեխնիկան և աղ ու ավազի քանակությունը»,- նշում են նախարարության ներկայացուցիչները: 

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն ՊՈԱԿի գլխավոր մասնագետ Կարապետ Հյուսիսյանը տեղեկացրել է, որ ձմեռային սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկան սարքին է աղը, ավազը՝ պահեստավորված:

Հրազդանի ճանապարհաշինական ընկերության ղեկավարը ներկայացրել է այն մեքենամեխանիզմները, որոնք ձմռան ընթացքում աշխատում են ճանապարհների մաքրման ժամանակ:

«4 գրեյդեր, 2 զիլ, 2 բուլդոզեր մեքենաներ  պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին: Օրը 3-4 անգամ աղ-ավազ է փռվում ճանապարհներին: 24 ժամյա հերթապահություն է իրականացվում»,- նշել է  «Հրազդան ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Օնիկ Բաղդասարյանը։

Շուրջօրյա ժամանակացույցով հերթապահում են ոչ միայն Հրազդանի, այլև հանրապետության մյուս 34 ճանապարհաշինական ընկերությունները:

Հանրապետությունում ավտոճանապարհների վիճակի մասին տեղեկություն ստանալու համար ճանապարհ դուրս գալուց առաջ բոլոր քաղաքացիները, վարորդները կարող են զանգահարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործող թեժ գծին՝ 56-25-33 քաղաքային հեռախոսահամարով: Այստեղ 24 ժամ շարունակ ստանում և փոխանցում են տեղեկություններ ավտոճանապարհների բաց կամ փակ, դժվարանցանելի լինելու մասին:

Ճանապարհներն սպասարկող ընկերության ներկայացուցիչները խնդրել են վարորդներին փոխանցել, որ  ամառային սեզոնի մեքենայի անիվները փոխարինեն ձմռան համար նախատեսվածներով, չդիմեն արկածախնդրության և լինեն առավել զգույշ՝ հատկապես գիշերային ժամերին երթևեկելիս:

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank