«Բանանց»-ի հիմնական դարպասպահներից մեկը բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը
SportՆոյեմբերի 12-ին մենիսկի վիրահատության է ենթարկվել «Բանանցի» դարպասապահ Ալբերտ Օհանյանը:
Ինչպես տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, վիրահատությունը հաջող է անցել: 22-ամյա դարպասապահը վնասվածք էր ստացել նոյեմբերի 7-ին կայացած «Գանձասար Կապան»-ի դեմ հանդիպմ ան նախախաղային մարզման ընթացքում և նրա փոխարեն այդ խաղի հայտացուցակում էր հայտնվել «Բանանց-2»-ի դարպասապահ Գրիգոր Մակարյանը:
Այսպիսով, 2015/16 մրցաշրջանի աշնանային հատվածն ավարտված է Ալբերտ Օհանյանի համար և նա թիմին կկարողանա օգնել միայն մրցաշրջանի վերսկվելուց հետո: