Ոստիկանությունն Աթենքում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար
International newsՈստիկաններն Աթենքի կենտրոնում արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք իրավակարգի պահապանների վրա հրկիզիչ խառնուրդով շշեր Էին նետում, տեղեկացնում Է BBC-ին:
Նոյեմբերի 12-ին Հունաստանում բողոքի ակցիաներ եւ գործադուլներ են անցկացվում խնայողության խիստ միջոցառումների կապակցությամբ, որոնց հոկտեմբերին հավանություն Է տվել խորհրդարանը:
Համազգային գործադուլի շրջանակներում աշխատանքի դուրս չեն եկել երկրի հարյուր հազարավոր բնակիչներ: Փակ են պետական հիմնարկներն ու խանութները, օդանավակայաններում չեղյալ են հայտարարված մի շարք չվերթներ: Աշխատանքի դուրս չի եկել հիվանդանոցների ու նավահանգիստների անձնակազմը:
Սա բողոքի առաջին լայնամասշտաբ ակցիան Է ընտրություններում Ալեքսիս Ցիպրասի «Սիռիզա» կուսակցության հերթական հաղթանակից հետո: Օգոստոսին Ցիպրասն անձամբ Է ստորագրել Հունաստանին ֆինանսական օգնության մասին համաձայնագիրը, որը խնայողության միջոցներ Է նախատեսում:
Այդ համաձայնագրի հիման վրա մշակվել Է օրինագիծ, որով նախատեսվում Է կրճատել թոշակները, բարձրացնել կենսաթոշակային տարիքը, ավելացնել անշարժ գույքը վարձակալության տալու հետ կապված եկամտահարկերը, ինչպես նաեւ մի շարք այլ միջոցառումներ, որոնք կոչված են ազատականացնելու Էներգակիրների շուկան:
Օրենքի ընդունումը նախապայման Էր Աթենքի կողմից ֆինանսական օգնության՝ 2 մլրդ եվրոյի չափով հերթական մասնաբաժինն ստանալու համար: