Yerevan, 30.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վերջին 25 տարում Հայաստանում մայրական մահացությունը նվազել է 57 տոկոսով. ՄԱԿ

Society

Հայաստանի Հանրապետությունում մայրական մահացության ցուցանիշը 1990 թվականից ի վեր նվազել է գրեթե 57 տոկոսով։

Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, մոտավոր ՀՀ-ում մայրական մահացության ցուցանիշը 1990 թվականի 58-ի համեմատ կազմում է 25՝ 100 հազար կենդանի ծնունդների հաշվով։ Վերջին 20 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը օժանդակել է Հայաստանի կառավարությանը՝ պահպանելու և բարելավելու կանանց և մանկիկների առողջությունը նախքան ծննդաբերությունը, ծննդաբերության ընթացքում և ծննդաբերությունից հետո՝ մշակելով ազգային ռազմավարություն և կարգավորող դաշտ երեխաների առողջության և սնուցման վերաբերյալ, ինչպես նաև մարզային մակարդակում ստեղծելով նեոնատալ (նորածինների) ինտենսիվ խնամքի բաժիններ, բուժաշխատողներին զինելով նեոնատալ խնամքի հմտություններով և գիտելիքներով։

ՄԱԿ-ի գործակալությունները և Համաշխարհային բանկի խումբը հայտնեցին, որ 1990 թվականից ի վեր մայրական մահացությունն աշխարհում նվազել է 44 տոկոսով։ Հազարամյակի Զարգացման Նպատակների (ՀԶՆ-եր) ձեռքբերման ոլորտում արձանագրված առաջընթացն ուսումնասիրող հաշվետվությունների շարքի ամենավերջինի համաձայն մայրական մահերի թիվը աշխարհում այս տարի 1990 թ.-ի 532 հազարի համեմատ կազմել է մոտավորապես 303 հազար մահ։

Այսպիսով, համընդհանուր մայրական մահացության մոտավոր հարաբերակցությունը (ՄՄՀ) կազմում է մահվան ելքով 216 դեպք՝ 100 հազար կենդանի ծնունդների հաշվով. այս թիվը 1990 թվականին կազմել է 385։ Մայրական մահացությունը սահմանվում է որպես կնոջ մահ հղիության, ծննդաբերության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո 6 շաբաթվա ընթացքում։

«ՀԶՆ-երը սկիզբ դրեցին մայրական մահացության կրճատմանն ուղղված աննախադեպ ջանքերի»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտանիքի, կանանց և երեխաների առողջության հարցերով օգնական դոկտոր Ֆլավիա Բուստրեոն։ Վերջին 25 տարիների ընթացքում հղիության հետ կապված պատճառներով կանանց մահանալու ռիսկը գրեթե կիսով չափ նվազել է։ Սա իրական առաջընթաց է, թեպետ ոչ բավարար։ Մենք գիտենք, որ կարող ենք մինչև 2030 թվականը գրեթե լիովին վերջ դնել այդ մահերին, և հանձն ենք առնում աշխատել այս ուղղությամբ»,-ընդգծել է նա։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) գործադիր տնօրեն Բաբաթունդե Օսոթիմեհինի խոսքով, այդ նպատակին հասնելը կպահանջի շատ ավելի մեծ ջանքեր։ «Մայրական մահերի բարձր ցուցանիշներ ունեցող բազմաթիվ երկրներ հետագա 15 տարիներին կունենան փոքր առաջընթաց կամ նույնիսկ հետ կընկնեն, եթե չբարելավենք առկա մանկաբարձների և մանկաբարձական հմտությունների տիրապետող այլ բուժաշխատողների ներկայիս թիվը: Եթե այժմ կտրուկ և լայնածավալ գործունեություն չծավալենք, ապա 2030 թվականին մեկ անգամ ևս կվրիպենք մայրական մահերի թիվը նվազեցնելու թիրախից»,-նկատել է նա։

«Մայրական մահացության միտումները։ 1990 թվականից մինչև 2015։ ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԲՀ-ի, Համաշխարհային բանկի խմբի և ՄԱԿ-ի բնակչության բաժնի մոտավոր գնահատումներ» ուսումնասիրության մեջ պարունակվող վերլուծություններն այսօր հրապարակվում են «Լանսեթ» (The Lancet) բժշկական հանդեսում։ Բարձրորակ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովումը հղիության և ծննդաբերության ընթացքում օգնում է փրկել կյանքեր։ Առողջապահական հիմնական միջամտությունների թվում են՝ հիգիենայի պահպանում՝ վարակման ռիսկերը նվազեցնելու նպատակով, օքսիտոցիտի ներարկում ծննդաբերությունից անմիջապես հետո՝ կրճատելու ծանր արյունահոսության ռիսկը, հնարավոր ճակատագրական վիճակների բացահայտում և հաղթահարում, օրինակ, հղիության հետևանքով առաջացած արյան բարձր ճնշման (հիպերտենզիա), կանանց համար սեռական և վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման ծառայությունների հասանելիության ապահովում կանանց համար։ Անհամաչափ ձեռքբերումներ Հակառակ համընդհանուր բարելավումների, ընդամենը 9 երկրներ են հասել ՀԶՆ 5-րդ թիրախին՝ «1990-2015 թթ. կրճատել մայրական մահացության հարաբերակցությունը առնվազն 75 տոկոսով»։ Այդ երկրներն են՝ Բհուտան, Կաբո Վերդե, Կամբոջա, Իրան, Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Մալդիվյան Հանրապետություն, Մոնղոլիա, Ռուանդա և Թիմոր-Լեստե։ Հակառակ այս կարևոր առաջընթացին, նշված երկրներից մի քանիսում մայրական մահացության հարաբերակցությունը մնում է համընդհանուր միջինից բարձր։

«Ինչպես տեսել ենք առողջությանն առնչվող բոլոր ՀԶՆ-երի դեպքում, առողջապահական համակարգի հզորացումը պետք է լրացվի ուշադրություն: Կանանց և աղջիկների կրթությունը ինչպես նրանց, այնպես էլ նրանց երեխաների գոյատևման բանալին է։ Կրթությունը նրանց տրամադրում է գիտելիքներ՝ մարտահրավեր նետելու ավանդական գործելակերպերին, որոնք վտանգի են ենթարկում նրանց և նրանց երեխաներին։ Մինչև այս տարեվերջ աշխարհի մայրական մահերի մոտ 99%-ը տեղի է ունեցել զարգացող տարածաշրջաններում. միայն Աֆրիկայի ենթասահարյան երկրներում գրանցվել են 3 մահերից 2-ը (66 տոկոս)։ Ս ակայն սա ինքնին խոշոր բարելավում է։ Ենթասահարյան Աֆրիկայում 1990-2015 թթ. տեղի է ունեցել ՄՄՀ 45 տոկոս նվազում՝ 987-ի փոխարեն 546՝ 100 000 կենդանածինների համեմատ։ Ամենամեծ տարածաշրջանային բարելավումը տեղի է ունեցել Արևելյան Ասիայի տարածաշրջանում, որտեղ մայրական մահացության հարաբերակցությունը մոտավորապես 95-ից նվազել է 27-ի՝ 100 000 կենդանի ծնունդների հաշվով (անկում 72 տոկոսով)»,-ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր փոխտնօրեն Գիտա Ռաո Գուպտան։

1990-2015 թվականներին զարգացած տարածաշրջաններում մայրական մահացությունը նվազել է 48 տոկոսով՝ 100 հազար կենդանի ծնունդների հաշվով 23-ից իջնելով 12-ի։ Աշխատանքներ կանխարգելելի մայրական մահերին վերջ դնելու ուղղությամբ նոր «Կանանց, երեխաների և դեռահասների առողջության համընդհանուր ռազմավարություն»-ը, որը հրապարակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2015 թ. սեպտեմբերին, նպատակ ունի համընդհանուր ընդգրկմամբ մայրական մահերը 100 000 կենդանածնի հաշվով 70-ից ցածրի հասցնելու հավակնող թիրախը նվաճելուն, ինչպես որ դա ներառված է «Կայուն զարգացման նպատակներ »-ում (ԿԶՆ-եր)։

Այս նպատակին հասնելը կպահանջի ավելին, քան առաջընթացի արագությունը եռապատկելը՝ 1990-2015 թթ. արձանագրված ՄՄՀ-ի 2,3 տոկոս տարեկան բարելավումից մինչև տարեկան 7,5 տոկոս՝ սկսած հաջորդ տարվանից։ «Համընդհանուր ռազմավարությունը» ընդգծում է երկրի առաջնորդության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ակտիվացնելով կանանց, երեխաների և դեռահասների առողջության պահպանման ներքին և միջազգային ռեսուրսները։ Կարևոր կլինի ամրապնդել առողջապահական համակարգերը, որպեսզի վերջիններս կարողանան ապահովել որակյալ խնամք բոլոր միջավայրերում, խթանել միջոլորտային գործակցությունը, ինչպես նաև օժանդակել անհատներին և համայքներին՝ կայացնելու իրենց առողջությանը վերաբերող իրազեկված որոշումներ և պահանջելու իրենց անհրաժեշտ որակյալ խնամք։ Ռազմավարությունը շեշտում է, որ մարդասիրական ճգնաժամերի և խոցելի միջավայրերում ընթացքում հատուկ ուշադրությունը հրամայական անհրաժեշտություն է, քանզի նման հանգամանքներում մայրական մահերը աճման միտում ունեն։

«ԿԶՆ-երի նպատակը՝ մինչև 2030 թվականը վերջ դնել մայրական մահերին, հավակնոտ է և ձեռքբերելի՝ պայմանով, որ մենք կրկնապատկենք մեր ջանքերը»,- ասել է Համաշխարհային Բանկի Խմբի առողջապահության, սնուցման և բնակչության հարցերով Ավագ Տնօրեն դր Թիմ Էվանսը։ «Վերջերս թողարկված «Գլոբալ Ֆինանսական Հիմնադրամը հօգուտ ամեն կնոջ և ամեն երեխայի» նախաձեռնությունը, որի ուշադրության կենտրոնում առավել խելամիտ, ընդլայնված և կայուն ֆինանսավորումն է, կօգնի երկրներին՝ կանանց և երեխաներին տրամադրելու էական առողջապահական ծառայություններ»,-շե շտել նա։

Առավել որակյալ տվյալների անհրաժեշտություն Մայրական մահացության 2015 թ. մոտավոր գնահատումները ներկայացնում են այն վիթխարի առաջընթացը, որը ձեռք է բերվել ի նվաճումն Հազարամյակի Զարգացման 5-րդ նպատակի՝ մայրական մահացության կրճատման։ Դրանք ի ցույց են դնում կրճատման ուժեղ միտում տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ, մենք ունեցել ենք տարբեր երկրներից ստացված ավելի որակյալ տվյալներ, որոնք մեծացնում են հաղորդված բացարձակ թվերի ճշգրտությունը։ Տվյալների հուսալիության և հաշվետվողականության բարձրացման ջանքերը վերջին տարիներին նպաստել են այս բարելավմանը։ Այդուհանդերձ, դեռևս շատ անելիքներ կան՝ մշակելու ամբողջական և ստույգ քաղաքացիական և կենսական գրանցումների համակարգեր, որոնցում կներառվեն տեղեկություններ ծնունդների, մահերի և մահվան պատճառների վերաբերյալ։ Պետք է իրականացվեն նաև մայրական մահերի աուդիտներ և ուսումնասիրություններ՝ ըմբռնելու, թե ինչու, որտեղ և երբ են կանայք մահանում և ինչ կարելի է անել՝ նման մահերը կանխելու համար։

Սկսած 2012 թ.-ից ԱՀԿ-ը, ՄԱԲՀ-ը և գործընկերները մշակել են Մայրական մահերի վերահսկում և արձագանքում բոլոր մայրական մահերի բացահայտման և ժամանակին հաղորդման, այնուհետև՝ դրանց պատճառների և կանխարգելման լավագույն մեթոդների ուսումնասիրման նպատակով։ Ներկայումս այս մոտեցումը կիրառում են ավելի ու ավելի մեծ թվով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներ։

 

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank