Լեհաստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
International newsԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նախագահական պալատում հանդիպել է երկրի վարչապետ Էվա Կոպաչին և ընդունել կառավարության հրաժարականը:
Այդ մասին հայտնում է TVN24 հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Լեհաստանի կառավարությունն Էվա Կոպաչի գլխավորությամբ հրաժարական է տվել: Այդ որոշումն ընդունվել է վարչապետի գլխավորած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության` հոկտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրություններում կրած պարտության հետևանքով:
Յարոսլավ Կաչինսկու գլխավորած «Օրենք և արդարություն» կուսակցությունը ստացել է խորհրդարանի մանդատների մեծ մասը: Երկրորդ տեղը զբաղեցրած Կոպաչի «Քաղաքացիական պլատֆորմ»-ը ստացել է ձայների 24,1 տոկոսը կամ 138 պատգամավորական տեղ: