Սահմանադրական բարեփոխումները միտված են քաղաքական կայունությանը. Դավիթ Հարությունյան
PoliticsՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այն կարծիքին է, որ սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասողներն ազդում են երկրի քաղաքական կայունացման վրա: ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Հարությունյանն ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումները միտված են երկրում քաղաքական կայունության հաստատմանը:
«Բոլոր այն երկրները, որոնք իրենց կառավարման համակարգի հիմք են ընդունել կիսաբաց քաղաքական համակարգը, ավարտել են կամ գունավոր հեղափոխություններով կամ էլ ձևավորել են այնպիսի իշխանություն, որին այլընտրանք չկա»,- նշեց Հարությունյանը:
Նա հավելեց, որ Հայաստանը երբեք չպետք է այդ ճանապարհով գնա, ինչի համար էլ նախաձեռնվել են սահմանադրական բարեփոխումները: