Իբրահիմովիչ. Ֆուտբոլային քարտեզի վրա ես եմ ավելացրել Շվեդիայի հավաքականին
Sport«Պարի Սեն Ժերմենի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հույս ունի, որ կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը: Իբրահիմովիչը նաև նշել է, որ հիանալի մարզավիճակում է:
-Ֆուտբոլային քարտեզի վրա ես եմ ավելացրել Շվեդիայի հավաքականին, իսկ այժմ նույնն անում եմ Ֆրանսիայի առաջնության հետ: Դա հաճելի է: Ցանկանում եմ մասնակցել Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ին:
Արդեն չորս տարի է` այստեղ եմ, սիրում եմ այս երկիրը: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել եմ 11 խաղի, խփել է 9 գոլ, կատարել եմ 5 գոլային փոպանցում: Նախորդ տարվա վիճակագրությունս գերազանցում եմ, չնայած ավելի եմ մեծացել: Պատկերացնու՞մ եք` ի՞նչ կլիներ, եթե երիտասարդ լինեի: Կարծում եմ հիանալի մարզավիճակում եմ, ինձ ավելի ու ավելի ուժեղ եմ զգում,-ասել է Իբրահիմովիչը «L’Equipe»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին և 17-ին Շվեդիայի հավաքականը Եվրո-2016-ի ուղեգրի համար անցումային խաղերում մրցելու է Դանիայի ընտրանու հետ: