Շախմատի Իսրայելի թիմը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը
SportՇախմատի Իսրայելի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը:
Այս մասին տեղեկացնում է Chess-news կայքը: Հավաքականը Ռեյկյավիկ չի մեկնի ֆինանսական խնդիրների պատճառով, քանի որ սպորտի նախարարությունը չի ապահովել շախմատիստների տոմսերը, հյուրանոցային պայմանները:
Շախմատի տղամարդկանց հավաքականն անկախ Հայաստանի պատմության մեջ 11-րդ անգամ մասնակցում է Եվրոպայի թիմային առաջնությանը: Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում նոյեմբերի 12-22-ն անցկացվելիք Եվրոպայի թիմային առաջնությանում հանդես կգան 36 հավաքականներ, որոնցից հիմնական ֆավորիտներն են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի, Հունգարիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների և Ադրբեջանի թիմերը:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը: Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 13-ին, որին էլ կհաջորդի առաջին տուրը: Մասնակից հավաքականները կխաղան 9 տուր: