Ֆրանսիան հարեւան բոլոր երկրների հետ սահմանների հսկողություն Է սահմանել
International newsՖրանսիայի իշխանությունները նոյեմբերի 13-ին հարեւան բոլոր երկրների հետ սահմանների հսկողություն են սահմանել: Այս միջոցի գործողության ժամկետը, որն առաջին շաբաթվա ընթացքում կկրի ընտրակային բնույթ, կտեւի մինչեւ դեկտեմբերի 13-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նոյեմբեր-ի 12-ին ելույթ ունենալով Սենատում կայացած ունկնդրումների ժամանակ՝ հանրապետության ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտնել Է, որ սահմանների անվտանգության ապահովման գործում ընդհանուր առմամբ կներգավվի ոստիկանության 30 հազար աշխատակից: Սահմանի անվտանգության միջոցները կխստացվեն աստիճանաբար՝ Փարիզում ՄԱԿ-ի Կլիմային նվիրված համաշխարհային խորհրդաժողովը (COO-21) սկսվելու օրվա մոտենալու համեմատ, նշել Է նախարարը:
«Մենք վերահսկողությունը կուժեղացնենք միջոցառումներից տասն օր առաջ, որոնք նախատեսված են նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 12-ը: Դրանց մեկնարկից չորս օր առաջ վերահսկողությունը կընդունի ավելի համակարգված բնույթ»,- նշել Է նա:
COP-21-ը տեղի կունենա նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը Փարիզում: Դրան պետք Է մասնակցեն պետությունների եւ կառավարությունների 80-ից ավելի ղեկավարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: