Լեհաստանի նախագահը Բեատա Շիդլոյին նշանակեց երկրի վարչապետ
International newsԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 13-ին Բեատա Շիդլոյին նշանակել Է երկրի վարչապետ եւ հանձնարարել նրան՝ կազմել նոր կառավարություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Վարշավայում, նախագահական պալատում: Լեհաստանի նախագահը Բեատա Շիդլոյին հանձնել Է համապատասխան հրամանագիրը:
Նոյեմբերի 12-ին Վարշավայում տեղի Է ունեցել նոր գումարման Սեյմի առաջին նիստը: Լեհաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 25-ին: Լեհաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ քաղաքական կուսակցությունը պատգամավորական մանդատների մեծամասնություն Է ստացել Սեյմում եւ կկարողանա կառավարություն կազմել առանց կոալիցիոն կուսակցության օգնության. «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը 235 մանդատ ունի 460-տեղանոց Սեյմում:
Սեյմում կառավարության կազմի հաստատման համար անհրաժեշտ Է 231 ձայն: Լեհաստանի Սահմանադրությանը համապատասխան՝ նոր Սեյմի առաջին նիստում Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը հրաժարական տվեց: