Եթովպիայում սովյալների թիվը գերազանցել Է 8 միլիոնը
International newsՆերքին հակամարտությունները, կիզիչ քամիները եւ ավերիչ անձրեւները սովյալների թվի կտրուկ աճ են հարուցել Արեւելյան Աֆրիկայի շրջաններում, առանձնապես Եթովպիայում, որտեղ շուրջ 8,2 միլիոն մարդ շտապ պարենային օգնության կարիք ունի: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AlJazeera-ին:
ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունում հայտնել են, որ անկայուն եղանակն, ինչպես սպասվում Է, կտեւի մինչեւ 2016 թվականի սկիզբը, իսկ «պարենային անվտանգությունն առաջիկա ամիսներին կվատթարանա, առանձնապես Եթովպիայում»:
ՄԱԿ-ում պատմել են, որ 8,2 միլիոնի հասնող մարդկանց թիվն, ովքեր սննդի եւ ջրի շտապ կարիք ունեն, վերջին կես տարում գրեթե կրկնակի աճել Է:
Բացի դրանից, այս թիվը կարող Է եկող տարի աճել մինչեւ 15 միլիոն, եթե միջազգային հանրակցությունն շտապ պարենային օգնություն ցույց չտա: