Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայում ընդլայնում են գործողությունների գոտին
International newsՌուսաստանի օդուժը նոյեմբերի 11-12-ին Սիրիայում կատարել Է 107 մարտական թռիչք, որոնց ընթացքում ոչնչացրել Է ահաբեկիչների 289 օբյեկտ: Այդ մասին նոյեմբերի 13-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին:
«Նոյեմբերի 11-ին եւ 12-ին ինքնաթիռները կատարել են 107 մարտական թռիչք, որոնց ընթացքում ահաբեկիչների 289 օբյեկտներ են խոցվել Հալեպի, Դամասկոսի, Իդլիբի, Լաթաքիայի, Համայի, Դարաայի եւ Հոմսի, Դեյր Էզ Զորի նահանգներում»,-ասել Է նա:
Վերջին ժամանակներս, դատելով ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների, հարվածները հիմնականում հասցվում Էին վեց նահանգների, իսկ այժմ աշխարհագրությունն ընդլայնվել Է՝ հասնելով ութի:
Կոնեշենկոյի խոսքով՝ հարվածների շնորհիվ ոչնչացվել են զինյալների 184 ամրացված շրջաններ եւ պաշտպանական դիրքեր, 50 հենակետեր՝ մարտական տեխնիկայով եւ զենքով, 34 հրամանատարական կետեր:
Բացի այդ, ոչնչացվել Է ռազմամթերքի եւ վառելանյութի 16 պահեստ, ահաբեկիչների պատրաստման երեք ճամբար եւ զինամթերքի ու ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրության երկու գործարան: