Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականը պարտվեց Ուելսին
SportՔիչ առաջ Ուելսի Բանգոր քաղաքի «Նանտպորտ» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Ուելս-Հայաստան հանդիպումը: Ուելսի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հանդիպման 9-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով խաղի հաշիվը բացեց Էլիս Հարիսոնը: Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մալաքյանը 59-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսի լրացուցիչ ժամանակի ընթացքում Հարի Վիլսոնը ապահովեց Ուելսի հավաքականի հաղթանակը:
Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես եկավ մեկնարկային հետևյալ կազմով՝ 1. Անատոլի Այվազով 4. Արամ Շահնազարյան 5. Արթուր Քարտաշյան 6. Առմեն Մանուչարյան 9. Գոռ Մալաքյան 10. Ղուկաս Պողոսյան 11. Նաիրի Մինասյան 16. Ռոբերտ Հակոբյան 18. Ալիկ Առաքելյան 22. Արթուր Միրանյան 23. Արտյոմ Սիմոնյան (ա):
Պահեստայիններ՝ 12. Գրիգոր Մակարյան 2. Նարեկ Պետրոսյան 3. Հովհաննես Ներսեսյան 7. Կարեն Հարությունյան 8. Պետրոս Ավետիսյան 14. Էդգար Հարությունյան 20. Ռազմիկ Հակոբյան:
Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան