Fox News հայտարարել է վթարված A321-ի վրա պայթուցիկի վայրկյանաչափ տեղադրված լինելու մասին
International newsԵգիպտոսում վթարված ռուսական A321 ինքնաթիռի գործով հետաքննիչները պարզել են, որ ինքնաթիռում եղել է պայթուցիկի վայրկյանաչափ:
Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության` սարքավորումը տեղադրված է եղել 2 ժամվա չափով: Պայթուցիկը, ըստ հետաքննության աշխատանքային վարկածներից մեկի, տեղադրվել է ինքնաթիռի ջեռուցման համակարգում կամ դրա կողքին: Չեն հայտնում, սակայն, թե ինչպես են ստացվել տվյալները:
Հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող Airbus-321 ինքնաթիռը վթարվել է, որի հետևանքով մահացել են ինքնաթիռի 217 ուղևորներն (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամները: