Լևոն Արոնյանը հաղթեց առաջին տուրում. Եվրոպայի առաջնություն
SportՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի թիմային առաջնությունը:
Շախմատի Հայաստանի հավաքականն Եվրոպայի առաջնության առաջին տուրում խաղում է Իսլանդիայի հետ: Արոնյանն առաջին խաղատախտակին վրա խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 39-րդ քայլին հայ շախմատիստը գերազանցեց մրցակցին և ստիպեց անձնատուր լինել:
Հավաքականի մյուս անդամները` Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և սերգեյ Մովսիսյանը, շարունակեն են պարտիաները: