Հայ դատը հորդորել է ԱՄՆ-ին ԼՂ հակամարտության գոտում կիրառության մեջ դնել Ռոյս-Էնգել առաջարկը
PoliticsԱդրբեջանի զինված ուժերի կողմից արձակած կրակոցի հետևանքով երկու հայ զինծառայողի սպանությունը հերթական ահազանգն է նրա, որ ԱՄՆ ղեկավարությունը պետք է կիրառության մեջ դնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ գործիչ Էլիոթ Էնգելի առաջարկների ծրագիրը` ուղղված նմանօրինակ միջադեպերի վերացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
«Ադրբեջանցի դիպուկահարների կողմից Արցախի երկու զինծառայողների սառնարյուն սպանությունը հստակորեն ընդգծում է ԱՄՆ ղեկավարության կողմից Ռոյս-Էնգել առաջարկի անհապաղ ընդունումը` հանուն կյանքերի փրկության և պատերազմի կանխարգելման»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը: