Այսօրվանից Ֆրանսիան փակել է իր երկրի սահմանները
International newsՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր երկրի սահմանները փակելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նույն օրը՝ նույն ժամանակահատվածում, տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ: Ֆրանսիայի սահմանները փակելու մասին հայտարարությունը երկրի նախագահը հրապարակել է Ելիսեյան պալատում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի տարբեր մասերում ահաբեկչական գործողություններ են իրականացվել, որի ժամանակ անհայտ անձիք անկանոն կրակ են բացել «Բատաքլա» ռեստորանի դիմացի մայթին գտնվող ռեստորանի հաճախորդների վրա: Նույն ժամակահատվածում ահաբեկիչները կրակել են նաև «Շառլոն» և այդ փողոցի անկյունում գտնվող «Ռյու դե Շարոն» ժամանցի վայրերում գտնվող մարդկանց վրա:Բացի այդ՝ ահաբեկիչնեը պատանդ են վերցրել մոտ 100 մարդու, որքեր գտնվել են «Բատաքլա»-ում:
Ահաբեկիչները, սակայն, այս ամենով չեն բավարարվել և երկու պայթյուն էլ կազմակերպել են «Ստանդ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում: Պայթյունի պահին մազադաշտում տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքական թիմերի հանդիպումը: Նշենք նաև, որ ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտում է եղել նաև Ֆրանսիայի նախագահը, ում թիկնապահներն անմիջապես տարհանել են:
Պատրաստեց՝ Ա. Գրիգորյանը