Իրանի նախագահը հետաձգել է այցերը Ֆրանսիա և Իտալիա
International newsԻրանի նախագահ Հասան Ռոուհանին հետաձգել է իր այցերը Իտալիա և Ֆրանսիա՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով: Արմենպրեսի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացրել է IRNA գործակալությունը: «Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շաբաթ առավոտյան հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Իտալիա, Վատիկան և Ֆրանսիա հետաձգվել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով»,- ասված է տեղեկատվության մեջ:
Ռոուհանիի երկօրյա այցն Իտալիա պետք է սկսվեր նոյեմբերի 14-ից: