ԱՄՆ խոշոր քաղաքաներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
International newsԱՄՆ խոշոր քաղաքներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները` կապված Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ: Անվտանգության ուժերը բարձր պատրաստականության ռեժիմում են սկսել գործել առաջին հերթին Վաշինգտոնում, Նյու Յորքում, Բոստոնում, Մայամիում, Չիկագոյում և Լոս Անջելեսում: Արմենպրեսի փոխանցմամբ՝ Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլիզիոն հանձնարարել է լրացուցիչ միջոցներ հատկացնել ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության, հյուպատոսության և այլ կազմակերպությունների անվտանգության ապահովման համար, որոնք այս կամ այն կերպ կապված են Ֆրանսիայի հետ:
Պատրաաստականության բարձր աստիճանի են հասցվել Նյու Յորքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության հատուկ ծառայությունները, հատուկ տակտիկական խումբը և «Հերկուլես»-ի խմբերը: Ինչպես պարզաբանել է դե Բլիզիոն, բոլորովին վերջերս խումբը համալրվել է 400 աշխատակիցներով:
Նոյեմբերի 13-ի երեկոյան արդեն, ինչպես համոզվել է TASS-ի թղթակիցը, ուժեղացվել է պարեկային ոստիկանության աշխատանքը Մանհեթենի մարդաշատ վայրերում: CNN հեռուստաընկերությունը վստահեցնում է, որ ծառայության նման ֆորմատի կիրառում մեգապոլիսում դեռևս չի տեսել: