Ֆրանսիայում տեղի է ունեցել այն, ինչ 5 տարի կատարվում է Սիրիայում. Բաշար Ասադ
International newsՍիրիայի նախագահ Բաշար Ասադն իր ցավակցությունն է հայտնել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողության առնչությամբ` նշելով, որ նույնն էլ արդեն 5 տարի շարունակ տեղի է ունենում Սիրիայում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնումէ «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ֆրանսիայում երեկ տեղի է ունեցել այն, ինչ արդեն 5 տարի կատարվում է Սիրիայում»,- ֆրանսիացի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ Ասադի խոսքերը մեջբերում է Europe1-ը: