«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Փարիզի ահաբեկչության պատասխանատվությունը. Associated Press
International news«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Associated Press գործակալությունը, խմբավորումն այդ մասին հայտարարություն է տարածել նոյեմբերի 14-ին արաբերենով և ֆրանսերենով, որը խմբավորման հետևորդների կողմից լայնորեն շրջանառվում է համացանցում:
Associated Press գործակալությունը հայտնում է, որ դեռևս հնարավոր չի եղել ստուգել հայտարարության իսկությունը, սակայն այն կրում է ԻՊ-ի լոգոն և նման է նախկինում «Իսլամական պետության» արած հայտարարություններին:
Ավեի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչական հարձակման համար մեղադրել էր «Իսլամական պետությանը»: