Լոնդոնի Գեթվիկ օդանավակայնի հյուսիսային տերմինալից տարհանում են իրականացրել
International newsԲրիտանական անվտանգության ուժերը տարհանում են իրականացրել Լոնդոնի Գեթվիկ օդանավակայանի հյուսիսային տերմինալից: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը` վկայակոչելով BBC-ն, դեռևս հայտնի չէ` արդյո՞ք տարհանումը կապված է ահաբեկչության վտանգի հետ, թե` ոչ: «Օդանվակայանի հյուսիսային տերմինալը տարհանվել է: Մենք չգիտենք` արդյոք դա կապված է ահաբեկչության վտանգի հետ. օդանավակայանի ադմինիստրացիայի կողմից հաստատում չկա»,- նշում է BBC-ն: