Փարիզի մահապարտ ահաբեկիչներից մեկի մոտ սիրիական անձնագիր է գտնվել
International newsՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ին մի քանի ահաբեկչություն իրականացրած 7 ահաբեկիչներից առնվազն 2-ի ինքնությունը պարզվել է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին «Թվիթեր»-ի իր միրոբլոգում հայտնել է Europe1 ռադիոկայանը:
Ըստ դրա տվյալների` ահաբեկչներից մեկը սիրիացի է եղել, իսկ մյուսը` ֆրանսիացի: Բրիտանական Daily Mail-ի փոխանցմամբ` սիրիական անձնագիր ունեցող մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն Փարիզի Stade de France մարզադաշտի մոտակայքում, իսկ մյուս ահաբեկիչը, ենթադրվում է, որ մոտ 15 տարեկան է:
Այդուհանդերձ դեռևս տարվում են աշխատանքներ նրանց ինքնությունը հստակ պարզելու նպատակով: Ահաբեկչությունների հեղինակ 8 անձանցից 7-ը պայթեցրել են իրենց, իսկ մեկին սպանել է ոստիկանությունը: