Անվտանգության նկատառումներով փակվել է Էյֆելյան աշտարակը
International newsՓարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, փակվել է այցելուների համար:
Այս մասին հայտնում է Agence France Presse-ը:
«Էյֆելյան աշտարակը փակվել է երեկ երեկոյան և չի աշխատել այսօր»,-ասել է աշտարակը սպասարկող ընկերության ներկայացուցիչը` հավելելով, որ Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը հանրության համար փակ է մնալու այնքան ժամանակ մինչև չհրապարակվի հաջորդ կարգադրությունը: Էյֆելյան աշտարակ օրական այցելում է 15-20 հազար զբոսաշրջիկ, բայց նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո այն Փարիզ այցելողներին դիմավորում է անջատված լույսերով: