Ալկանտարան լքել է Իսպանիայի հավաքականի ճամբարը
SportԻսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ Տյագո Ալկանտարան նախօրեին Անգլիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել (2:0)։
24-ամյա կիսապաշտպանը այսօր բուժզննումից հետո լքել է Իսպանիայի հավաքականի ճամբարն ու վերադարձել Գերմանիա, ուր նրա բուժմամբ կզբաղվեն Մյունխենի «Բավարիայի» բժիշկները։
Հիշեցնենք, որ Ալկանտարան առաջին խաղակեսի ժամանակ էր վնասվածք ստացել և փոխարինվել 28-րդ րոպեին։