Yerevan, 08.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


22 խոհանոցային պարագա, որ կհեշտացնեն ձեր առօրյան (լուսանկարներ)

Lifestyle

1. Սուշիի «հրթիռարձակ» «Սուշեզի»  24.99 դոլար

Հիանալի նվեր է ընտանիքի և ընկերների համար, ովքեր սիրում են սուշի, սակայն չեն կարող իրենց թույլ տալ ամեն շաբաթ ճապոնական ռեստորան գնալ: Սուշի պատրաստելը հեշտ բան չէ: Որքան էլ որ պատրաստման հեշտ եղանակներ առաջարկվեն YouTube-ի տեսանյութերում, միևնույնն  է, դա բավականին բարդ գործ է: Սուշեզին մի գործիք է, որն արտաքուստ ասես մինի հրթիռարձակ լինի: Լցրեք բաղադրատարրերը այս սարքի մեջ, փակեք սարքը, և այն ամեն ինչ «պրես» կանի: Համապատասխան կոճակը սեղմելուց հետո սուշին դուրս կգա այս սարքից: Ձեզ մնում է միայն կտրատել այն ու մատուցել:

2. Բրնձի խորանարդ. 19.99 դոլար

Հիանալի նվեր է այն մարդկանց համար, ովքեր սիրում են «կոմպակտ» ուտելիքներ: Եթե դուք այնքան էլ չեք սիրում սուշի, դուք կարող եք համեղ նախուտեստներ պատրաստել այս գործիքով: Այս սարքը բրինձը խորանարդաձև է դարձնում: Դուք կարող եք բրնձից բացի, լցնել այլ բաղադրատարրեր: «Բրնձի խորանարդ» սարքի մեջ լցրեք բրինձն ու այլ բաղադրատարրեր (օր.` բանջարեղեն, պանիր, կանաչի) և այս սարքը ձեր լցրած զանգվածը կվերածի փոքրիկ խորանարդների:

3. «Chefn Bananza» բանան կտրտելու սարք.  9.99 դոլար

Հիանալի անակնկալ է կապիկների համար :), ինչպես նաև բանանի դիետա պահող մարդկանց համար: Գուցե առաջին հայացքից թվա, թե սա անպետք իր է, սակայն պատկերացրեք, որ մի քանի րոպե դանակով բանանը կտրատելու փոխարեն դա կարող եք անել հաշված վայրկյանների ընթացքում: «Bananza»-ի շնորհիվ դուք կխնայեք ձեր ժամանակը: Բացի այդ, այս սարքն անվտանգ է, քանի որ այն պատրաստված է չժանգոտվող պողպատյա բութ սայրերից: Այն շատ հեշտ է օգտագործել և անգամ երեխաները կարող են այս սարքի միջոցով բանան կտրատել:

4. Արքայախնձոր մաքրելու գործիք.  5.97 դոլար

Հիասքանչ նվեր է այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում արքայախնձորը կեղևազատել: Ցանկանում եք արքայախնձորի օղակներ կտրատել: Դա բավականին հեշտ է: Պարզապես հեռացրեք արքայախնձորի վերին հատվածը, ապա այս սարքի չժանգոտվող պողպատի մասը մտցրեք արքայախնձորի մեջ և պտտելով աստիճանաբար ավելի խորացրեք այն: Հաշված րոպեների ընթացքում` դուք կարող եք առանձնացնել արքայախնձորի միջուկը կեղևից:

5. Ավոկադու կտրատելու սարք «OXO երեքը մեկում». 9.99 դոլար

Ավոկադոյի օգտագործումը ձեր սննդակարգը կհարստացնի անհրաժեշտ սննդարար նյութերով: Այս խոհանոցային սարքը հնարավորություն է տալիս կիսել ավոկադոն, մաքրել նրա կորիզները և կտրատել այն:

6. Նախաճաշի սենդվիչ պատրաստելու սարք. 24 դոլար

Հիանալի նվեր է չամուսնացած մարդկանց, ուսանողների ու աշակերտների համար: Այս բազմաֆունկցիոնալ սարքի միջոցով դուք կարող եք կարմրացնել ձեր հացը, եփել ձվերը և և տաքացնել սառը մթերքները: Այսպիսով, դուք կարող եք միայն մի սարքի միջոցով պատրաստել սննդարար նախաճաշ: Սա հիանալի նվեր կլինի զբաղված մարդկանց համար, ովքեր իրենց ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով, չեն հասցնում առավոտյան նախաճաշել:

7. «Amco Rub-Away Bar». 7 դոլար

Սոխն ու սխտորը շատ ճաշատեսակներում են օգտագործվում: Դրանք օգտագործվում են աշխարհի տարբեր խոհանոցներում: Այնուամենայնիվ, թե՛ սխտորը, թե՛ սոխը տհաճ հոտ են թողնում ձեռքերի վրա: «The Amco Rub-Away Bar»-ը նախատեսված է ձեր ձեռքերից այդ հոտը հանելու համար: Այլևս կարիք չկա օճառ օգտագործել և մի քանի անգամ լվանալ ձեռքերը: Այս սարքը կօգնի ձեզ ազատվել ոչ միայն սոխի և սխտորի, այլև ցանկացած այլ տհաճ հոտից: Այսպիսով, դուք կարող եք օգտագործել այն ձուկ պատրաստելուց, խաչափառներ ուտելուց կամ հոտած պանրին ձեռք տալուց հետո:

8. Խոհանոցային մկրատ կանաչեղենի համար. 9.95 դոլար

Ճաշատեսակներ պատրաստելուց որոշ ժամանակ հետո դուք կվարժվեք տարբեր մթերքներ կտրատելուն: Այնուամենայնիվ, դա բավականին ժամանակատար զբաղմունք է: Այս խոհանոցային մկրատը հնարավորություն է ընձեռնում մանր կտրատել կանաչեղենը և խնայել ձեր ժամանակը: Այս մկրատի ամենամեծ առավելությունն այն է, որ դուք կարող եք կտրատել կանաչեղենն անմիջապես այն ափսեի մեջ, որով մատուցելու եք ուտելիքը, այսինքն` կարիք չկա կտրատելու տախտակ օգտագործել:

9. «Արջի թաթեր» մսի պատառաքաղ. 12.95 դոլար

Հիանալի նվեր է այն մարդկանց համար, ովքեր ուզում են գազանաբար պատառոտել միսը: Ցանկանում եք անտառի քաղցած արջի պես պատառոտե՞լ միսը: Իսկ ո՞վ է խանգարում: Այս պատառաքաղների շնորհիվ դա այժմ հնարավոր է: Այս հարմարանքը` 6 սուր «մագիլների» շնորհիվ, թույլ է տալիս արագորեն պատառ-պատառ անել միսը:  Այն պատրաստված է ամուր ու դիմացկուն պլաստիկ նյութից: Այսպիսով, դուք կարող եք գրիլից բիֆշտեքսները վերցնել` առանց ձեր ձեռքերը վառելու:

10. «Norpro EZ Jalapeno» գործիք. 7.23 դոլար

Սա այն խոհանոցային հարմարանքներից է, որ այնքան էլ հաճախ չի օգտագործվում, սակայն այն, այնուամենայնիվ, բավականին հաճելի նվեր կլինի ցանկացած տնային տնտեսուհու համար: Չժանգոտվող պողպատի շեղբով այս սարքով կարճ ժամանակում կարելի է հեռացնել պղպեղի սերմերը:

11. Աղցան պատրաստելու հարմարանք. 15.58 դոլար

Հիանալի նվեր է թեթև սնունդ նախընտրող և դիետա պահող մարդկանց համար: Նախ պետք է տախտակի վրա կտրատել բանջարեղենը, լցնել այն թասի մեջ և խառնել: Խոհանոցային այս հարմարանքը թույլ է տալիս այդ ամենն միանգամից թասի մեջ անել: Այս սարքի մկրատի մեխանիզմը թույլ է տալիս հեշտությամբ կտրատել բանջարեղենը, իսկ կողքից ամրացված գդալի օգնությամբ, կարելի է խառնել ստացված զանգվածը: Բռնակը բավականին հարմար է, իսկ մանր ատամնավոր եզրերով շեղբն այնպիսի նյութից է պատրաստված, որը չի վնասում թասը:

12. Խնձոր ու կարտոֆիլ մաքրելու սարք «Victorio». 23.14 դոլար

Այս սարքն այնպիսի տեսք ունի, որ թվում է, թե այն ավելի հարմար է արհեստանոցի, քան թե խոհանոցի համար: Սակայն սա միայն առաջին տպավորությունն է: Այս սարքի շնորհիվ կտրատելը և կճպելը շատ ավելի հեշտ է դարձել: Մի քանի անգամ պտտացրեք բռնակը և խնձորը կամ կարտոֆիլը մի ակնթարթում կկճպվի: Սարքն էմալապատ է, շեղբերը պատրաստված են չժանգոտվող պողպատից, մի խոսքով, սա բավականին երկարադիմացկուն սարք է:

13. «Chefn StemGem». 6.76 դոլար

Այս սարքը թույլ է տալիս արդյունավետ կերպով հեռացնել ելակների պոչերը` առանց վնսելու միրգը: Այն կարող է օգտագործվել նաև այլ նմանատիպ մրգերի, ինչպես նաև լոլիկների պոչերի հեռացման համար:

14. Հարմարավետ տարաներ. 19 դոլար

Երբեմն այնպես է պատահում, որ օգտագործում ես սոխի կեսը կամ ուտում են նարնջի կեսը: Խնդիրն այն է, որ մնացած կեսը հիմնականում փչանում է, եթե շուտ չեք օգտագործում այն: Նման տհաճ երևույթից խուսափելու համար ստեղծվել են այս հրաշալի սիլիկոնե տարաները: Պետք է կտրված մասով մրգերն ու բանջարեղենը դնել այդ տարաների մեջ: Մթերքը թարմ է մնում այս տարաներում: Հավաքածուում 4 տարբեր չափսերի տարաներ կան` տարբեր մրգերի և բանջարեղենի համար: Դրանցում կարող եք դնել խնձոր, սոխ, լոլիկ և այլն:

15. Պարուրաձև կտրատող սարք «Brieftons». 23.50 դոլար

Հրաշալի նվեր է հումակերների և առողջ սնունդ նախընտրողների համար: Այս սարքի շնորհիվ դուք կարող եք կտրատել ցանկացած բանջարեղեն երկար սպագետիի պես: Այսպիսով գազարը, շաղգամը, վարունգը կարելի է ճաշատեսակներում օգտագործել նաև այս հետաքրքիր եղանակով կտրատված վիճակում: Պարզապես, պետք է բանջարեղենը դնել սարքի համապատասխան մասում և սկսել պտտացնել այն այնպես, ասես սրիչով մատիտ սրելիս լինեք: Այսպիսի գնով նման սարք ձեռք բերելը բավականին շահավետ է:

16. «Joseph-Joseph» կտրատելու տախտակներ. 20.36 դոլար

Սքանչելի անակնկալ է այն մարդկանց համար, ովքեր կերակուր են պատրաստում մեծ ընտանիքների համար: Երբեմն ողջ ուտելիքը, որ պատրաստվում եք պատրաստել, չի տեղավորվում մի կտրատելու տախտակի վրա: Անշուշտ, հնարավոր է օգտագործել ափսեներ ու թասեր` մնացած մթերքը դրանց վրա դնելու համար, սակայն մենք ավելի լավ լուծում ենք առաջարկում: Այս հավաքածուն բաղկացած է չորս տախտակից: Դրանցից մեկը պատրաստված է ապակուց և կարող է դիմանալ մինչև 276 աստիճան տաքության, ուստի կարող է օգտագործվել նաև իբրև տակդիր:

17. «Joseph-Joseph» փլավքամիչ. 11.99 դոլար

Այս փլավքամիչը նման է մյուս սովորական փլավքամիչներին: Միակ տարբերությունն այն է, որ այն կոմպակտ է ու քառակուսաձև, ինչի շնորհիվ էլ քիչ տարածություն է զբաղեցնում խոհանոցում: Բացի այդ, այս փլավքամիչը հարմար բռնակ ունի, ինչն էլ ավելի է հեշտացնում դրա օգտագործումը:

18. Փքաբլիթների պատրաստման սարք «Bella Cucina». 19.37 դոլար

Հիանալի անակնկալ է այն մարդկանց համար, ովքեր չեն փորձում նիհարել: Այո, սա ասես փքաբլիթների պատրաստման մինի գործարան լինի: Նրանում կարող եք լցնել ձեր պատրաստած խմորը և, մի քանի րոպե անց, փքաբլիթները պատրաստ կլինեն:

19Շշի խցան «Black Beauty». 15.90

Հրաշալի նվեր է գարեջրագործների և բոլոր նրանց համար, ովքեր մոռանում են փակել գարեջրի շիշը: Շատերս հաճախ խմում ենք գարեջրի կեսը` մնացած մասը թողնելով շշի մեջ: Եթե շիշը բաց է մնում, գարեջուրն այլևս օգտագործման պիտանի չի լինում: Հենց դրա համար էլ ստեղծվել է այս խցանը, որը թույլ չի տալիս, որպեսզի գարեջրի գազն անցնի:

20. «Joseph-Joseph» ճկվող փլավքամիչ.  19.95 դոլար

Փլավքամիչները սովորաբար շատ տեղ են զբաղեցնում խոհանոցում: Այս ճկվող փլավքամիչը բացառություն է կազմում: Օգտագործումից հետո այն կարելի է «ծալել» և կոկիկ տեղադրել պահարանի մի անկյունում:

21. Կարկանդակ պատրաստելու սարք. 18.99 դոլար

Այս սարքի մեջ դուք կարող եք պատրաստել խնձորի, բանանի կամ մսի կարկանդակ: Այստեղ տեղավորվում է մինչև 4 կարկանդակ: Ընդամենը մի քանի րոպե, և ախորժելի կարկանդակները պատրաստ են:

22. Ձվի  սիլիկոնե ափսե «Casabella». 7.64 դոլար

Ինչպե՞ս կարելի է պատրաստել քառակուսի ակնիկ: Պարզապես պետք է քառակուսիաձև թավայի մեջ կոտրել ձուն և այն դնել գազօջախին: Սովորական քառակուսիաձև թավայի փոխարեն դուք կարող եք օգտագործել այս սիլիկոնե ափսեն: Այն տեղադրվում է միկրոալիքային վառարանի մեջ, և դրա միջի ձուն պատրաստվում է ընդամենը 1 րոպեում:

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan