Դել Բոսկե. Կասիլյասն օրինակ է երիտասարդների համար
SportԻսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հերթական անգամ խոստովանել է ազգային ընտրանու դարպասապահ Իկեր Կասիլյասի մեծությունն ու նրա նշանակությունն իսպանական ֆուտբոլի համար։
Անգլիայի հավաքականի դեմ ընկերական խաղում իսպանացիները հաղթել են 2:0 հաշվով. դարպասը պաշտպանել է Կասիլյասը։
-Իսպանական ֆուտբոլի համար կարևոր է ունենալ այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Կասիլյասն է։ Նա երիտասարդ ֆուտբոլիստների համար օրինակ է։ Իսպանիայում կան մեծ մարզիկներ, և Կասիլյասը նրանց առաջին շարքերում է,- մասնագետի խոսքն է մեջբերում «Marca»-ն։