ՈՒԵՖԱ-ն զորակցություն է հայտնել փարիզյան ահաբեկչության տուժածներին
International newsՖուտբոլի եվրոպական միությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«ՈւԵՖԱ-ն խորապես ցնցված և վշտացած է Փարիզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: Ցանկանում ենք մեր աջակցությունն ու զորակցությունը հայտնել Ֆրանսիային և այդ սարսափելի ահա բեկչությունների արդյունքում տուժածներին»,- ասված է հայտարարության մեջ:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրապարակած տվյալների, զոհվել է 127 մարդ, տուժել են ավելի քան 250-ը, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել « ;Իսլամական պետություն» խմբավորմանը: