Անգլիա-Ֆրանսիա հանդիպումը չի հետաձգվի
SportԱնգլիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև ընկերական հանդիպումն, ամենայն հավանականությամբ, չի հետաձգվի։
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է ուժի մեջ թողնել հանդիպման անցկացումը, որը երեքշաբթի տեղի է ունենալու «Ուեմբլի» մարզադաշտում։
Հանդիպումը կարող է չեղյալ հայտարարվել այն դեպքում, եթե Ֆեդերացիայի որոշման դեմ հանդես գան Ելիսեյան պալատը, ֆուտբոլիստները կամ Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբը։
Հիշեցնենք, որ երեկ Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում ավելի քան 150 մարդ է զոհվել։ Որպես գործողությունների թիրախ ընտրված է եղել նաև «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտը, ուր այդ պահին ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա հանդիպումը։ Պայթյունների արդյունքում երեք երկրպագու է զոհվել։