Փարիզի ահաբեկիչը Ֆրանսիա է հասել Հունաստանով՝ փախստականների երթուղով
International newsՍիրիական անձնագիրը, որը գտել են Փարիզի ահաբեկիչներից մեկի մարմնի մոտ, պատկանում էր մի մարդու, ով Ֆրանսիա է հասել Հունաստանով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ինչպես հայտնի է դարձել, հրաձիգը Հունաստան է ժամանել դեռևս հոկտեմբերի սկզբին:
«Անձնագրի տերը հոկտեմբերի 3-ին Լերոս կղզու վրա սահմանային հսկողություն է անցել», - ասել է հունական նախարարության ներկայացուցիչը: