Ահաբեկիչների հանդեպ հանդուրժողական վերաբերմունք չի կարող լինել. Լավրով
International newsՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի կարելի հանդուրժող լինել ահաբեկիչների հանդեպ, հաղորդում է Reuters.com-ը:
«Մենք չենք կարող հանդուրժող լինել ահաբեկիչների հանդեպ։ Չի կարող որևէ արդարացում լինել ահաբեկչական հարձակումների համար, դա նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիրքորոշումն է: «Իսլամական պետության», «Ջաբհաթ ան-Նուսրայի» գործողությունները արդարացում չեն կարող ունենալ»,- ասել է Լավրովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթանում են Սիրիայի հարցով միջազգային բանակցությունները: