Մոսկվան հուսով է, որ Փարիզի իրադարձությունները կփոխեն ՆԱՏՕ-ի դիրքորոշումն ահաբեկչության դեմ պայքարի հարցում
International newsՄոսկվայում հուսով են, որ Փարիզի իրադարձությունները խթան կհանդիսանան, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ երկրները փոխեն իրենց վերաբերմունքը ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Փարիզի իրադարձությունները, հավանաբար, ամեն ինչ իրենց տեղը կդնեն և կփոխեն Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների մեր գործընկերների դիրքորոշումը»,-ասել է նա:
G20-ում Թուրքիայի ներկայացուցչի առաջարկով ահաբեկչության դեմ պայքարի հարցն ընդգրկվել է գագաթնաժողովի օրակարգում: