Փարիզում սուգ է. փակ են թանգարաններն ու համերգասրահները
International newsԱնջատված են Էյֆելյան աշխատարակի և քաղաքի այլ կարևորագույն կոթողների լույսերը: Ավտոկայաններում և հատկապես քաղաքի ծայրամասերում հսկողությունն ուժեղացված է, ինչը չես ասի քաղաքի կենտրոնի վերաբերյալ: Կենտրոնում ոստիկանների կամ զինվորների շարժ չի նկատվում: Նրանք հիմնականում հերթապահում են պետական կառույցների և մշակութային օջախների հարևանությամբ: Դա թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ հատվածում շատ են զբոսաշրջիկները և իշխանությունները չեն ցանկանում նրանց ավելորդ անգամ անհանգստացնել քաղաքի մի շարք հատվածներում մարդիկ մոմավառություններ են կազմակերպել, ծաղիկներ ու խաղալիքներ են բերում ի հիշատակ զոհվածների:
Շաբաթ երեկոյան մինչև այդ լուր ու սգացող Փարիզը դանդաղ ուշքի եկավ: Փողոցներում մարդիկ զբոսնում են, շրջաններում սուրճ ու գինի խմում: «Արմենպրես»-ի հետ զրույցում զբոսաշրջիկները նշում են, որ կարճ ժամանակով են բացահայտել Փարիզը, նրանցից շատերը վախենում են ու ահաբեկված են: Սակայն ոչ բոլորն են այդպես մտածում, բազմաթիվ անցորդներ քննադատում են երկրի նախագահին` հավելելով, որ այս ամենը Սիրիայում և Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի քաղաքականության հետևանքն է: Նրան շեշետում են, որ մեկ տարվա ընթացքում Փարիզում երկու ահաբեկչություն է եղել, ինչը դրդել է շատերին մտածել, որ Եվրոպան այլևս անվտանգ չէ: