Լամար Օդոմը չի ճանաչում իր բարեկամներին և մտերիմներին
Sport1in.am-ը գրում է.
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կրկնակի չեմպիոն Լամար Օդոմը չի ճանաչում իր վաղեմի բարեկամներին և մտերիմներին, գրում է TMZ-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ նրա գլխուղեղի մի մասը լրջորեն վնասվել է այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած դեպքի հետևանքով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին նա անգիտակից վիճակում հայտնաբերվել է հասարակաց տանը: Որոշ ժամանակ վտանգ կար, որ նա չի ապրի, սակայն բժիշկներին հաջեղվեց փրկել մարզիկի կյանքը: Օդոմը 12 կաթված է տարել: