Սփիլբերգն ու Պորտմանը չեղյալ են հայտարարել Փարիզում նախատեսվող միջոցառումները
International newsՓարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը և դերասանուհի Նատալի Պորտմանը չեղյալ են հայտարարել Ֆրանսիայի մայրաքաղաքում նախատեսված ելույթները և միջոցառումները, գրում է korrespondent.net-ը:
Ֆրանսիայում Նատալի Պորտմանի մասնակցությամբ «Ջեյնը վերցնում է զենքը» նոր ֆիլմի պրեմիերայի չեղյալ հայտարարման մասին տեղեկությունը հայտնել է ֆիլմի պրոդյուսերը:
«Ուրբաթ օրվա գիշերը տեղի ունեցած միջոցառումների առնչությամբ մենք չեղյալ ենք հայտարարում հեռուստատեսությամբ ելույթը, հարցազրույցը և Նատալի Պորտմանի մասնակցությամբ նախնական ցուցադրությունը նոյեմբերի 15-ին և 16-ին»,- ասել է նա:
Բացի այդ, ամերիկյան 20th Century Fox կինոստուդիան չեղյալ է հայտարարել Սթիվեն Սփիլբերգի և «Լրտեսական կամուրջ» ֆիլմի անձնակազմի ֆոտոսեսիան, որը նախատեսված է կիրակի օրը:
Ավելի վաղ Փարիզում շաբաթ օրը նախատեսված իր համերգն է չեղյալ հայտարարել իռլանդական U2 ռոք-խումբը, իսկ ամերիկյան Foo Fighters ռոք խումբը չեղյալ է հայտարարել համերգները Եվրոպայում: