Գերմանիայում տղամարդու մոտ պայթուցիկ են հայտնաբերել. գնում էր «Էլֆելյան աշտարակը տեսնելու»
International newsԳերմանիայում տղամարդու են ձերբակալել, որի մեքենայում 200 գրամ պայթուցիկ եւ 8 Կալաշնիկով ինքնաձիգ են հայտնաբերել: Ըստ Figaro-ի, 51-ամյա տղամարդը՝ ծնունդով Չեռնոգորիայից, հրաժարվել է խոսել Փարիզի հարձակումների մասին եւ հայտարարել է, որ առգրավված զենքի հետ որեւէ կապ չունի:
Բավարիայի ոստիկանության փոխանցմամբ, նա ասել է, որ պարզապես ցանկանում էր տեսնել Էյֆելյան աշտարակը:
«Նա հրաժարվում է խոսել, համենայն դեպս՝ Փարիզի հարձակումների թեմայով»,- հայտարարել է ոստիկանության մամուլի քարտուղարը:
Ամեն դեպքում, կասկածյալի մեքենայում ֆրանսիական հասցեով թղթի կտոր են գտել: Նույն հասցեն նշված է եղել նաեւ նրա GPS-ում: