Հունաստանում ահաբեկիչներից մեկի շոգենավի տոմսն են գտել
International newsՀունաստանում Փարիզի ահաբեկչություններն իրականացնողներից մեկի շոգենավի տոմսն են գտել: Հունական Protothema պարբերականի փոխանցմամբ, տոմսը պատկանել է սիրիական անձնագիր ունեցող Ահմեդ Ալմոհամմեդին:
Շոգենավը Թուրքիայի սահմանների մոտ՝ Լերոս կղզու մոտ կործանման վտանգի տակ է եղել: Ուղեւորներին փրկել են հունական իշխանությունները: Ամեն դեպքում, դեպքի վայրում բավականաչափ սահմանապահներ չեն եղել, որպեսզի ստուգեն բոլորի անձնագրերը:
2 օր անց ողջ մնացածները ճանապարհ են ընկել՝ շոգենավով Աթենք ուղեւորվելու համար:
Սերբիայի իշխանություններն արդեն հաստատել են, որ նշված անձի մուտքը գրանցվել է հոկտեմբերի 7-ին: