Հայտնաբերվել է ավտոմեքենան, որից ահաբեկիչները կրակել են անցորդների վրա
International newsՖրանսիացի իրավապահները, ովքեր հատուկ օպերացիա են իրականացնում Փարիզում իրականցված ահաբեկչությունների շարքի հանցակիցներին որսալու նպատակով, արդեն գտել են այն մեքենան, որից կրակահերթ է բացվել անցորդների ուղղությամբ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, մեքենայի խուզարկության շրջանակներում իրավապահները հայտնաբերել են 3 հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ:
Հայտնի է, որ ահաբեկիչները տվյալ մեքենան գողացել են տեղացիներից մեկից: Դրա տերը պատմել է, որ մեքենայով երթևեկելիս է եղել ընկերների հետ, երբ իրենց հանկարծակի կանգնեցրել է անծանոթների մի խումբ:
«Նրանք մեզ բռնի կերպով դուրս բերեցին մեքենայից, հարվածեցին ընկերուհուս ու վերցրեցին մեքենան»,-պատմել է մեքենայի տերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի է ունեցել 6 ահաբեկչություն, որոնք դարձել են առնվազն 129 մարդու մահվան պատճառ: Զոհերից 103-ի ինքնություն արդեն հաստատված է:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն հաստատել է, որ հարձակումների հետևում կանգնած է Իրաքի և Սիրայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Գրոհայինները հայտնել են, որ ահաբեկչությունների շարքը վրեժ էր իրենց դիրքերին արևահարվածներ հասցնելու համար: