Փարիզում չի դադարում արյուն հանձնել ցանկացողների հոսքը
International newsՓարիզում չի դադարում ահաբեկչությունների հետեւանքով տուժածներին օգնելու համար արյուն հանձնել ցանկացողների հոսքը: Le Monde-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի Զինված ուժերի արյան փոխներարկման կենտրոնը տեղեկացրել է, որ անհրաժեշտ պաշարն ամբողջությամբ հավաքվել է, իսկ ցանկացողներն այնքան շատ են, որ պարզապես անհնար է բոլորին ընդունել:
Ֆրանսիական արյան կենտրոնը դոնորներին խնդրել է օգնություն տրամադրելու համար գալ դեկտեմբերի 15-ից ոչ շուտ:
Հիշեցնենք, որ նոյեմբեի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով 129 մարդ է զոհվել, ավելի քան 300 հոգի հիվանդանոցներում են: