Կադիրովը հայտնել է ԻՊ-ի շարքերում կռվող 200 չեչենի ոչնչացման մասին
International newsՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ մոտ 500 չեչեն ընդգրկված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին Կադիրովը խոսել է Սիրիայի ազգային հաշտեցման հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը:
«Նրանցից 200-ը ոչնչացվել են: Այսօրվա դրությամբ մենք վերադարձրել ենք 47 երիտասարդի, որոնց խաբեությամբ ներքաշել էին այդ խմբավորման շարքերը», - ասել է Կադիրովը:
Նրա խոսքով` Սիրիայի ժողովրդին պետք է միավորվել ահաբեկչության դեմ պայքարի համար: «Այսօր, արևմտյան երկրները, Եվրոպան և մյուս արաբական երկրները, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին, շահագրգիռ չեն, որ Սիրիան ոտքի կանգնի: Նրանք իրենց շահերն ունեն», - ընդգծել է Չեչնիայի ղեկավարը: