Նորվեգիան Facebook-ով դիմել է բոլոր միգրանտներին. Բոլորին չենք ընդունի
International newsՆորվեգիան չի կարող ընդունել Մերձավոր եւ Միջին Արեւելքից ժամանած բոլոր միգանտներին: Այս մասին երկրի իշխանությունները որոշել են հայտարարել Facebook-ի միջոցով:
Տեսաուղերձում արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գորան Կալմիրը հայտարարել է. «Եթե դուք փախստական եք, մենք ինքներս կգանք ձեզ մոտ: Բայց եթե միգրանտները մեզ մոտ գալիս են սոցապահովության համակարգի պատճառով, մենք այդպես չենք կարող:
Շատերը, որոնք դիմում են ապաստան ստանալու համար, մեզ հայտարարում են, որ լսել են, որ Նորվեգիան բացել է սահմաններն ու բոլոր դիմողներին բնակության թույլտվություն կտա: Դա հավաստի տեղեկություն չէ: Նրանք դա տեսել են համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում: Մենք ցանկանում ենք ճիշտ տեղեկություն ուղարկել նույն ճանապարհով»,- հայտարարել է Կալմիրը:
BBC-ի փոխանցմամբ, հոլովակ արդեն շուրջ 7 հազար մարդ է հավանել, ընդ որում՝ ոչ միայն միգրանտներ, այլեւ նորվեգացիներ: