Փարիզի ոստիկանությունը տարհանել է Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց
International newsՓարիզի ոստիկանությունը ժամանակավոր տարհանել է մարդկանց մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից, որտեղ ֆրանսիացիները հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու ահաբեկչության զոհերի հիշատակին:
РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է RTBF բելգիական հեռուստաալիքը` կադրեր ցույց տալով դեպքի վայրից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Փարիզի հրապարակում` հիշատակության արարողության ժամանակ կրակոցներ են հնչել: Նշվում էր, որ վիրավոր կին կար փողոցում:
Սակայն լրատվական մեկնաբանը քիչ հետո հաղորդել է, որ ստացված տեղեկության համաձայն` «տագնապը հրապարակում առաջացել է հրավառիչի պայթյունից, որևէ մեկը անհաջող կատակել է»: